BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Աղոթարան

Աղոթարան
14.02.2024 | 00:01

Աստվա՛ծ իմ,

որ բացում ես ձեռքերդ

և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ,

Քեզ եմ հանձնում իմ անձը,

Դու՛ հոգա և պատրաստիր իմ հոգու

և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս:

Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ